Արեգակի վրա երկու հզոր բռնկումներ են գրանցվել

Օգոստոսի 22-ին գիտնականները գրանցել են M դասի երկու հզոր արևային բռնկումներ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտին։

Առաջին բռնկումը, որը գրանցվել է Երևանի ժամանակով 02:08-ին 3796 (S03E28) արևային բծերի խմբում, ունեցել է M5.1/2N հզորություն և տեւել է 18 րոպե։ Ավելի ուշ ժամը 14:39-ին գրանցվել է M1.5 հզորության երկրորդ բռնկումը՝ 15 րոպե տեւողությամբ։ Երկու բռնկումներն էլ խաթարել են կարճ ալիքների ռադիոհաղորդակցությունը:

Նախօրեին «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը մագնիսական փոթորիկների վերաբերյալ ասուլիսում ասել էր, որ Արեգակն իր ակտիվության բարձրացման փուլում է, ինչը մոտ ապագայում կհանգեցնի մագնիսական փոթորիկների թվի ավելացմանը։

Պուշկովի անվան Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Երկրային մագնիսականության, իոնոսֆերայի և ռադիոալիքների տարածման ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Բորիս Ֆիլիպովն ընդգծել է, որ Երկրի գեոմագնիսական դաշտը պաշտպանում է կյանքը մոլորակի վրա արեգակնային բռնկումների և մագնիսական փոթորիկների վնասակար ազդեցությունից:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print