Բացահայտվել է օտարերկրացուն առևանգելու դեպք

Այսօր՝ օգոստոսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 00։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Mercedes S500» մակնիշի 01 VK 011 համարանիշի ավտոմեքենայում կասկածելի անձինք կան։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարեկները Աճառյան 1 հասցեի մոտ նկատել են կասկածելի «Mercedes S500»-ը։

Վարորդից պահանջել են անձը հաստատող փաստաթուղթ և խնդրել են բացել բեռնախցիկը՝ ստուգման նպատակով, վարորդը տարօրինակ վարքագիծ է դրսևորել։ Ստուգման արդյունքում, բեռնախցիկում քաղաքացի է հայտնաբերվել։

Պարեկները վարորդին՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 35-ամյա Վահե Կարապետյանին, ավտոմեքենայում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներ 19-ամյա Բալվանտ Մասիին, 26-ամյա Արվինդար Սինգին, 33-ամյա Հարպեդ Սինգին, 20-ամյա Աբի Պրդապ Սինգին, 20-ամյա Հարման Սինգհին և 29-ամյա Ալիշա Մասիհին ձերբակալել են անձին առևանգելու, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով և տեղափոխել ոստիկանության Ավանի բաժանմունք։

Պարզվել է, որ օգոստոսի 22-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Ծարավ Աղբյուրի 197/2 հասցեի մոտ նշված անձիք առևանգել են Հնդկաստանի քաղաքացի, ժամանակավորապես Արմավիրի գյուղերից մեկում բնակվող 32-ամյա Արիֆ Մանիարին և ստիպողաբար մտցրել են «Mercedes S500»-ի բեռնախցիկի մեջ։

Վահե Կարապետյանը «Իզիվեյ ՎԿ» ՍՊԸ-ի տնօրենն է։ Նրանց ընտանիքին է պատկանել Ջերմուկում հայտնի «Գլաձոր» հյուրանոցային համալիրը։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print