Երևանի և մոտակա մարզերի ՆԳՆ անձնագրային բաժինները կաշխատեն նաև շաբաթ օրը

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնում են՝ օգոստոսի 24-ին կաշխատեն անձնագրային հետևյալ բաժինները.

Երևանում՝ Շենգավիթի, Արաբկիրի, Նոր Նորքի, Ավանի, Քանաքեռ-Զեյթունի, Մալաթիայի, Էրեբունու, Կենտրոն 1, Աջափնյակի, Դավիթաշենի, Նուբարաշենի,

Կոտայքի մարզում՝ Աբովյանի, Եղվարդի,

Արմավիրի մարզում՝ Վաղարշապատի, Արմավիրի,

Արարատի մարզում՝ Արտաշատի, Մասիսի,

Արագածոտնի մարզում՝ Աշտարակի։

Երևանում և մոտակա մարզերի անձնագրային բաժիններում ծառայությունները կմատուցվեն կենդանի հերթի ձևաչափով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print