Բանգլադեշի նախկին վարչապետ Հասինայի դեմ ավելի քան 50 մեղադրանք են առաջադրել

Բանգլադեշի նախկին վարչապետ Շեյխ Հասինային տարբեր ծանրության հանցագործություններում մեղադրանքների թիվը հասել է 51-ի։ Այս մասին հաղորդել է The Daily Star պարբերականը։Հրապարակման համաձայն՝ ոստիկանությունն ու դատարանները շարունակում են տվյալներ գտնել հուլիս և օգոստոս ամիսներին երկրում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի ընթացքում ավելի քան 500 մարդու զոհվելու մասին և ուսումնասիրել հանգամանքները, որոնք այդքան զոհերի են հանգեցրել Շեյխ Հասինայի ու նրա նախարարների հրամանով ուժայինների գործողությունների հետևանքով:

Հաստատված տվյալների հիման վրա կառավարության նախկին ղեկավարին այժմ 42 մեղադրանք է առաջադրված բողոքի ակցիաների մասնակիցների սպանության, 7 մեղադրանք՝ մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանության, ինչպես նաև մարդկանց առևանգման մեջ:Բացի նախկին վարչապետից, նմանատիպ մեղադրանքներ են առաջադրվել ևս 86 անձի, այդ թվում՝ «Ժողովրդական լիգա» կուսակցության գլխավոր քարտուղար Օբայդուլ Քադերին, նախկին արտգործնախարար Հասան Մահմուդին, ներքին գործերի նախկին նախարար Ասադուզզաման Խանին և արդարադատության նախկին նախարար Անիսուր Ռահմանին։Ցույցերի ֆոնին Հասինան օգոստոսի 5-ին հրաժարական է տվել և մեկնել Հնդկաստան։ Բանգլադեշում ձևավորվել է ժամանակավոր կառավարություն, որը պետք է կազմակերպի նոր ընտրություններ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print