Օգոստոսի 24-ին, ժամը 23-ին, Երևանի պարեկները Ռուբինյանց փողոցում, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով հանդերձ՝ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել վարորդին և երկու ուղևորներին:
Ողևորներից մեկը՝ Արարատի մարզի Այգավան գյուղի 35-ամյա բնակիչը, իր մոտից փաթեթ էր նետել: Բաժնում նա հայտնել է, որ փաթեթում կրիստալ է, իսկ մեքենայում դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ կա:
«ՎԱԶ-2107»-ը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Երեք տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:
Օգոստոսի 25-ին, գիշերվա ժամը 1.30-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, պարեկները Բաղրամյան պողոտայում ձերբակալել և ոստիկանության Արաբկիրի բաժին են ներկայացրել 27-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է տոպրակ` սպիտակ բյուրեղանման զանգվածով:
Ըստ երիտասարդի` այն կրիստալ տեսակի թմրամիջոց է, որը ձեռք է բերել «Տելեգրամ» կայքի միջոցով:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: