Օգոստոսի 24-ին գողացել են Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Աթիֆ Յըլմազի փողոցում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցու խաչը:
Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Նշվում է, որ ավելի ուշ 37 տարեկան անձը գողոնի հետ միասին հայտնաբերվել և ձերբակալվել է:
Նրան «տաճարից գողություն» անելու հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: