▶Խոշոր հրդեհ Դուբայում

Նոյմեբրի 7-ի վաղ առավոտյան Դուբայում՝ աշխարհի ամենաբարձր շենքից՝ Բուրջ Խալիֆայից ոչ հեռու գտնվող 35-հարկանի Emaar բարձրահարկ շենքում ուժեղ հրդեհ է բռնկվել։

Sputnik Արմենիայի հաղորդմամբ՝ շենքի ներսի հրդեհային ազդանշանը սկզբում չի աշխատել, բայց այժմ բազմաբնակարան շենքի հրդեհն արդեն մարվել է։ Շենքի վրա երևում են կրակի ածխացած հետքերը։ Տուժածների մասին տեղեկություն չկա։

Շենքը Emaar 8 Boulevard Walk-ի աշտարակների խմբի մի մասն է։ Ընկերությունը արաբական աշխարհի ամենամեծ կառուցապատողն է, որին աջակցում է պետությունը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print