Անդրադարձ կկատարվի տարածաշրջանային այլ հարցերի, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա: Ադրբեջանի ԱԳՆ տվյալով՝ այցի շրջանակում նախատեսված է Բայրամովի հանդիպումը Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ:
Թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ հանդիպմանը կքննարկվեն Թուրքիա-Ադրբեջան երկկողմ հարաբերությունները, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը և Հայաստան-Թուրքիա կարգավորումը։
Նշվում է նաև, որ անդրադարձ կկատարվի տարածաշրջանային այլ հարցերի, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին։