ՌԴ եւ Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել։ Քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, սահմանի դելիմիտացիան, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը։
ՌԴ նախագահը հաստատել է ՌԴ պատրաստակամությունը՝ շարունակել աջակցել Բաքվին և Երևանին՝ կարգավորման համար լուծումներ մշակել։