Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Հանրապետության տարածքում օգոստոսի 29-ին, 31-ի ցերեկը, սեպտեմբերի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 30-ի երեկոյան ժամերին, 31-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ: Օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-ի և 2-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին և 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 29-31-ին, սեպտեմբերի 1-ի և 2-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-18 մ/վ արագությամբ։