Ռուսաստանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը: Երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկությունը փոխանցում է Tass լրատվական գործակալությունը:
«Իրոք, Սոչիում եռակողմ հանդիպման ավարտին ընդունված հայտարարությունը ընդգծում է կողմերի՝ Ադրբեջանի և Հայաստանի մտադրությունը կարգավորելու բացառապես քաղաքական-դիվանագիտական, խաղաղ միջոցներով, ուստի մենք նախկինի պես կոչ ենք անում երկու երկրներին զերծ մնալ որևէ գործողություններից և քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի»,- նշել է Պեսկովը: