Իրանի Շիրազ քաղաքի «Շահչերաղ» դամբարանում ահաբեկչական գործողության հեղինակը Ադրբեջանի քաղաքացի է: Նոյեմբերի 7-ին այս հայտարարությամբ հանդես Է եկել Իրանի Իսլամական Հանրապետության տեղեկատվության և ազգային անվտանգության նախարարությանը, տեղեկացնում Է SputnikԱրմենիան՝ հղում անելով «Irna» գործակալությանը:
Ըստ աղբյուրի` Իրանի իրավապահ մարմիններն արդեն պարզել են, որ ադրբեջանցին Թեհրան է մեկնել Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանից։
Հասնելով Իրանի մայրաքաղաք՝ ենթադրյալ հանցագործն այդ մասին հայտնել է Ադրբեջանում համակարգող մարմնին։ Նշվում է, որ նա կապ է հաստատել նաև օտարերկրյա քաղաքացիներով համալրված ցանցի հետ, որոնց հավաքագրել է «Իսլամական պետության» ահաբեկչական կազմակերպությունը, և հայտնել, որ ինքը Թեհրանում է։
Նախարարության տվյալներով՝ «Շահչերաղ» դամբարանի վրա հարձակման կազմակերպման կասկածանքով ձերբակալվել Է 26 մարդ: Նրանք բոլորն Ադրբեջանի, Տաջիկստանի եւ Աֆղանստանի քաղաքացիներ են:
Հիշեցնենք` հոկտեմբերի 26-ին երեք անհայտ անձինք հրաձգություն էին սկսել Իրանի Շիրազ քաղաքի «Շահչերաղ» սրբավայրի տարածքում։ Ահաբեկչության հետևանքով մահացել էր առնվազն 20, վիրավորվել՝ 45 մարդ։ Իրանի իշխանությունները մեղադրել են ԱՄՆ-ին և Իսրայելին այս ահաբեկչությունը կազմակերպելու մեջ՝ Իրանում անկայունություն հրահրելու համար։