Ըստ էքզիթ փոլի` Ադրբեջանի խորհրդարանի ընտրությունում հաղթում է իշխող կուսակցությունը

 «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավորության թեկնածուներն առավելագույն ձայներ են ստացել 45 ընտրատարածքում»։

«Էքզիտ փոլ»-ի արդյունքները վկայում են Ադրբեջանի խորհրդարանի ընտրությունում «Ենի Ազերբայջան» կուսակցության հաղթանակի մասին:

Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն` այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է սոցիալական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Նատալյա Իսաևան, որը «էքզիթ-փոլ» է անցկացրել խորհրդարանի արտահերթ ընտրության ժամանակ:

Նա հայտնել է, որ «էքզիթ-փոլ»- ն անցկացվել է 75 ընտրատարածքի 750 ընտրատեղամասում, ընդգրկել է 136 հազար 520 մարդ: Վիճակագրական սխալանքը կազմում է 2,3 տոկոս:

 ««Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավորության թեկնածուներն առավելագույն ձայներ են ստացել 45 ընտրատարածքում, իսկ դա այն ընտրատարածքների 60 տոկոսն է, որտեղ անցկացվել է «էքզիթ փոլը»,- հավելել է Նատալյա Իսաևան:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print