Սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 2-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ:
Սեպտեմբերի 2-ի, 5-ի և 6-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մինչև սեպտեմբերի 3-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում սեպտեմբերի 2-6-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 2-ի, 5-ի և 6-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 14-16 մ/վ արագությամբ։
Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ