Հարկային մարմնի կողմից հավաքագրված հարկերը ավելացել են 123 մլրդ դրամով։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց, անցած տարվա համեմատ այս տարի ավելի շատ հարկ են հավաքել։
ՊԵԿ նախագահը նշեց, որ ԱԱՀ-ի 4,9% նվազում կա․
«Բայց նայենք, թե այդ որ ԱԱՀ-ն է նվազել։ Մաքսային մարմնի կողմից հավաքագրվողը, որը 34,7%-ով նվազել է, բացարձակ մեծությամբ 62,8 մլրդ դրամ է։ Այսինքն, պակասել են ներմուծումները․ ներմուծման ժամանակ սահմանին վճարվող ԱԱՀ-ն ամենաարագ հավաքագրվող հարկատեսակներից մեկն է։ Ներմուծումը պակասել է, հետևաբար, պակասել է եկամուտը»։
Ըստ Բադասյանի՝ հարկային մարմնի կողմից հավաքագրված հարկերն ավելացել են 123 մլրդ դրամով, որը կազմում է 14%, իսկ մաքսային մարմնի կողմից հավաքագրվող մուտքերը պակասել են 25,2 %-ով։