ՌԴ նախագահը խոսել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոնղոլիա կատարելիք այցին ընդառաջ հարցազրույց է տվել մոնղոլական Оноодор թերթին.

«Ուկրաինայի ներկայիս իրավիճակի վրա զգալի ազդեցություն է ունեցել արտաքին և ներքին գործոնների մի ամբողջ համալիր։ Տեղի ունեցած ողբերգության գլխավոր պատճառն ԱՄՆ-ի գլխավորությամբ հավաքական Արևմուտքի նպատակային հակառուսական քաղաքականությունն է։ Արևմտյան երկրները տասնամյակներ շարունակ ձգտում էին լիակատար վերահսկողություն հաստատել Ուկրաինայի նկատմամբ, որտեղ համակարգված կերպով սերմանում էին այն գաղափարը, որ Ռուսաստանն, իբր, Ուկրաինայի հավերժական թշնամին ու նրա գոյության գլխավոր սպառնալիքն է»,-ասել է Պուտինը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print