Թուրքիայում ակտիվիստները հարձակվել են ամերիկացի զինվորականի վրա և ծեծի ենթարկել՝ տոպրակը քաշելով գլխին։ 13 մարդ ձերբակալվել է։
Զինվորականն իջել էր USS Wasp դեսանտային նավից, որն ուղարկվել էր տարածաշրջան՝ Իսրայելը պաշտպանելու նպատակով և ժամանակավորապես կանգ էր առել Իզմիրում։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ նավը Իզմիրի նավահանգստում է լինելու սեպտեմբերի 1-5-ը։