Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա սեպտեմբերի 2-ի համեմատ բարձր է մնում 21 սանտիմետրով

2024 թվականի սեպտեմբերի 2-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 60 սանտիմետր բարձրության վրա, ինչը 21 սանտիմետրով բարձր է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից։

Այս մասին հայտնում են  ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

«Նույն օրվա դրությամբ ոռոգման նպատակներով Սևանա լճից բաց է թողնվել 111 միլիոն 944 խորանարդ մետր ջուր, իսկ այս տարվա ընթացքում, հունվարից մինչ սեպտեմբերի սկիզբ ընկած ժամանակահատվածում, Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 176 միլիոն 204 հազար խորանարդ մետր ջուր։ 

2024 թվականի օգոստոսի 2-ի համեմատ լճի մակարդակը նվազել է 6 սանտիմետրով»,-ասված է հայտարարության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print