«Նոայի» ռեկորդները Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում

Պայքարը սկսեցին 50 թիմ, միայն «Նոային» հաջողվեց նվաճել Լիգայի փուլի ուղեգիր:

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Նոան» ամփոփել է մասնակցությունը Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլերին։

«Եվրագավաթային ամառը շատ հագեցած էր ոչ միայն անմոռանալի խաղերով, այլ նաև պատմական ռեկորդներով:

  • Գոլերի տարբերություն 18-6
  • Ամենաշատ գոլերը – 18
  • Որակավորման փուլերի ամենախոշոր հաղթանակը՝ 7-0
  • 4 տնային խաղ՝ 4 հաղթանակ
  • Հաղթահարելով որակավորման 4 փուլ
  • Ամենահեռու տարածությունից գոլ – դարպասապահ Օգնյեն Չանչարևիչ
  • Որակավորման փուլերի լավագույն ռմբարկու – Գոնսալո Գրեգորիո (6 գոլ)

Պայքարը սկսեցին 50 թիմ, միայն «Նոային» հաջողվեց նվաճել Լիգայի փուլի ուղեգիր:

Առջևում ունենք 6 խաղ և ռեկորդները ավելացնելու նոր հնարավորություններ:

Հոկտեմբերի 3-ին մեկնարկում ենք Լիգայի փուլում: Հանրապետական մարզադաշտում հանդիպելու ենք «Մլադա Բոլեսլավին»: Սպասում ենք բոլորիդ մարզադաշտում»,- գրում է «Նոայի» ֆեյսբուքյան էջը:

Կոնֆերենցիաների լիգա, «Նոայի» հանդիպումների ժամանակացույցը

«Նոա» – «Մլադա Բոլեսլավ» (Չեխիա) ` հոկտեմբերի 3, 20:45 (Երևանի ժամանակ)

«Ռապիդ» (Ավստրիա) – «Նոա»` հոկտեմբերի 24, 20:45

«Չելսի» (Անգլիա) – «Նոա» (Հայաստան)` նոյեմբերի 7, 23:00

«Նոա» – «Վիկինգուր» (Իսլանդիա)` նոյեմբերի 28, 20:45

«Նոա» – ԱՊՕԵԼ (Կիպրոս)` դեկտեմբերի 12, 20:45

«Բաչկա Տոպոլա» (Սերբիա) – «Նոա»` դեկտեմբերի 19, 23:00

1-8-րդ տեղերը գրաված թիմերը դուրս կգան 1/8 եզրափակիչ: 9-24-րդ տեղերը գրաված թիմերն անցումային հանդիպումներում կպայքարեն մնացած 8 ուղեգրերի համար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print