🎥Ընդունելություն՝ համայնքային ոստիկանության համալրման համար

Մանրամասների համար դիմել ՆԳ նախարարություն՝ ք. Երևան, Նալբանդյան 130 կամ զանգահարել 010 59 61 22 կամ 010 59 65 38 հեռախոսահամարներին:

Ոստիկանության բարեփոխումների շրջանակում ՆԳ նախարարությունը չորս հենասյունային ուղղություններից Համայնքային ոստիկանության համալրման նպատակով հայտարարում է ընդունելություն:

«Համայնքային ոստիկանություն ծառայության անցնելու համար կարող են դիմել բարձրագույն կրթությամբ, ժամկետային զինվորական ծառայություն անցած (բացառությամբ՝ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի) մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք:
Մանրամասների համար դիմել ՆԳ նախարարություն՝ ք. Երևան, Նալբանդյան 130 կամ զանգահարել 010 59 61 22 կամ 010 59 65 38 հեռախոսահամարներին:

ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների շրջանակում ծառայությունն առաջիկայում վերափոխվելու է նոր Համայնքային ոստիկանության:

• Նոր Համայնքային ոստիկանությունը բոլոր ուղղություններով իրականացնելու է հանցագործությունների կանխարգելում, այդ թվում՝ ընտանեկան բռնության դեպքերին հակազդելու, անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու, ինչպես նաև համայնքների հետ արդյունավետ աշխատանք։

• Ստորաբաժանմանը վերապահվելու է ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների դեպքերով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման գործառույթ:

• Ներդրվելու են ինչպես համայնքային ոստիկանի աշխատանքի գնահատման ու մշտադիտարկման, այնպես էլ այլ շահագրգիռ կողմերի հետ տեղեկությունների թվային փոխանցման համակարգեր։ Ապահովվելու են տարբեր տվյալների էլեկտրոնային շտեմարանների և համակարգերի միավորումն ու փոխկապակցվածությունը:

• Ծառայությունը հագեցած կլինի հատուկ սարքավորումներով և ժամանակակից տեխնիկական միջոցներով։

• Համայնքային ոստիկանությունում ծառայողն օգտվում է մի շարք սոցիալական երաշխիքներից, մասնավորապես՝ պետությունն ապահովում է ոստիկանության ծառայողի և նրա մերձավոր ազգականների առողջական վիճակի անվճար հետազոտումն ու բուժումը:

• Պետությունը հոգում է յուրաքանչյուր տարվա համար ոստիկանության ծառայողի առողջապահական ապահովագրության սոցիալական փաթեթի անվճար տրամադրումը։

• Պետությունը պարբերաբար նախաձեռնում է ոստիկանության ծառայողներին արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու մի շարք ծրագրեր։

• Ներկայումս ներդրվել է ոստիկանության ծառայողի ատեստավորման համակարգը, որը թույլ է տալիս ծառայողին ընդհուպ կրկնապատկելու իր աշխատավարձի չափը։

• ՆԳՆ բարեփոխումների շրջանակներում քննարկվում է նաև մի շարք այլ սոցիալական երաշխիքների հնարավորության ընդլայնումը։

Նոր Համայնքային ոստիկանության ձևավորմամբ կապահովվի համայնքի հետ ժամանակակից տեխնիկական միջոցներով հաղորդակցությունն ու կամրապնդվի քաղաքացի-համայնքային ոստիկան կապը»,- ասված է ՆԳՆ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print