Սեպտեմբերի 2-ին Կոտայքի մարզուր գյուղում ուշագրավ դեպք է եղել։ Ինչպես հաղորդում է ArmLur.am-ը, Կաթնաղբյուր գյուղի տներից մեկում մայրը դանակահարել է դստերը, 18-ամյա աղջկան «Աբովյան» հիվանդանոց են տեղափոխել:
Իրավապահները պարզել են, որ 40-ամյա Ա.Ռ-ն գինովցած վիճակում Կաթնաղբյուր գյուղի 2-րդ փողոցի իրենց տանը խոհանոցային դանակով հարվածել է իր 18-ամյա աղջիկ երեխային՝ Մ.Ղ-ին:
Իրավապահները քննություն են իրականացնում դեպքով: