Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 4-ին, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 4-ի և 5-ի երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում 13-16 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 4-ին, 7-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 4-ի և 5-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վ արագությամբ

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print