Միլլերն անդրադարձել է Ադրբեջանում կայացած ընտրություններին

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, արձագանքելով լրագրողների խնդրանքին՝ գնահատական տալ Ադրբեջանում անցկացված խորհրդարանի արտահերթ ընտրությանը, նշել է․

«Մենք կիսում ենք ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների դիտորական առաքելությունների դիտարկումներն ու մտահոգությունները՝ կապված Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին կայացած խորհրդարանի ընտրության հետ։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին իրականացնել ԵԱՀԿ նախկին հանձնարարականները, ինչպես նաև նրանք, որոնք, ինչպես հասկանում ենք, առաջիկայում կընդունվեն, և ապահովել ժողովրդի հիմնարար ազատությունների կյանքի կոչումը՝ սահմանադրությանն ու միջազգային պարտավորություններին համապատասխան»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print