Ենթակառուցվածքները զարգացման տեմպի խնդիր ունեն. վարչապետ

Ցավով պետք է արձանագրեմ, որ հանրապետության բոլոր մարզերում, ըստ էության, շատ մեծ բողոքներ կան էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված: Դրանից բողոքում են Երևանում, դրանից բողոքում են մշակույթի ոլորտում, դրանից բողոքում են սպորտի ոլորտում, դրանից բողոքում են գյուղատնտեսության ոլորտում, և այն, որ մենք ժամանակին Կառավարության նիստի ընթացքում հոսանքի անջատում ենք ունեցել, պետք է ահազանգ լիներ, որ ինչ-որ բան այդտեղ այնպես չէ: Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արդեն հանձնարարել եմ, առաջիկայում պետք է ինձ մոտ խորհրդակցություն լինի, և ես ակնկալում եմ նախ բացատրություններ, թե ինչու է այդպես, և երկրորդը՝ մեզ պետք է հստակ ծրագիր, թե ինչպես ենք մենք այդ հարցը լուծելու շատ արագ, որովհետև, իմ ընկալմամբ, խնդիրը խորանում է»,- նշեց վարչապետը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց. «Որոշակի աշխատանքներ մենք նախարարության հետ, փոխվարչապետի հետ քննարկելով՝ արդեն իսկ արել ենք: Մասնավորապես՝ վերջին 3 տարում ահռելի ավելացել է նոր միացող բաժանորդների թիվը: Նոր միացող բաժանորդների թվի հետ կապված եթե պլանավորված էին տասնամյա ներդրումային ծրագրով շուրջ 4 մլն դրամի չափով ներդրումներ, այս տարի, օրինակ, նախատեսված է, զուտ թվային որ պատկերացնենք՝ 36 մլրդ դրամ, այսինքն՝ այս ուղղությունները, որոնք նոր տնտեսություններ են, նոր գործարաններ կամ նոր սպառողներ են, որոնք միանում են, իրենց վրա մեծ ներդրումային միջոցներ են ծախսվում, և այն ներդրումները, որոնք պետք է ուղղվեին սպասարկման որակի ցուցանիշների բարելավմանը, այդ հնարավորությունները նվազում են ընկերության:

Վարչապետը շեշտել է, որ Հայաստանը դուրս է եկել զարգացման նոր ուղեծիր․ «Այս համատեքստում ակնհայտ է՝ մեր ենթակառուցվածքները զարգացման տեմպի հետ խնդիր ունեն․ ճեղքվածք կա։ Դա վերաբերում է ջրին, ճանապարհներին, էլեկտրական հոսանքին։ Գազի հետ կապված, ոնց որ, շատ, թե քիչ նորմալ վիճակ է»։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print