Պարոն Կոպիրկինը խորը մոլորության մեջ է ու շատ սխալ տեղեկություն և պատկերացում ունի ԵՄ դիտորդական առաքելության մասին։
ԱԺ եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն անդրադարձել է ՌԴ դեսպան Կոպիրկինի հայտարարությանը, թե ԵՄ քաղաքացիական նախաձեռնությունն իրականում հետախուզական տվյալներ է հավաքագրում․
«Պարոն Կոպիրկինը խորը մոլորության մեջ է ու շատ սխալ տեղեկություն և պատկերացում ունի ԵՄ դիտորդական առաքելության մասին։ Եվ ընդհանրապես, ոչ բոլոր օտար ներկայություններն են որևէ պետությունում զբաղված հետախուզական տվյալներ հավաքելով»,- ասել է նա։
Եղոյանը նշել է նաև, որ Հայաստանը վաղուց մեկնարկել է եվրոինտեգրումը. «Մեկնարկած է վաղուց, չե՞ք տեսնում․ Եվրոջասթի հետ համաձայնագիր ենք վավերացնում, վիզաների ազատականացման երկխոսություն է սկսվում»,- ասել է նա։