Սահմանների վերագծումը կարմիր գիծ է Իրանի համար․ Արաղչի

Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը ոչ միայն նախապատվություն են, այլ Իրանի ազգային անվտանգության հիմքն են, X-ի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին:

«Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից ցանկացած սպառնալիք մեր հարևանների տարածքային ամբողջականությանը կամ սահմանների վերագծումը բացարձակապես անընդունելի է և կարմիր գիծ է Իրանի համար»,- գրել է արտգործնախարարը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print