ԱՄՆ նախագահի որդին՝ Հանթեր Բայդենը, հինգշաբթի օրը հարկերից խուսափելու գործով իրեն մեղավոր է ճանաչել։
BBC-ի փոխանցմամբ, Բայդեն կրտսերը այդպիսով խուսափել է հանրային դատավարությունից, փոխարենը ըստ էության համաձայնելով մեծ ժամկետով բանտարկության:
Լոս Անջելեսի դաշնային դատարանում դատավարության մասնակիցները մեղադրյալի ներկայությամբ պատրաստվել են անցնել երդվյալ ատենակալների ընտրությանը, սակայն Բայդենն իր խոստովանական հայտարարությամբ դադարեցրել է գործընթացը։
Դատավոր Մարկ Սքարսին հայտարարել է, որ Բայդենին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում և մինչև մեկ միլիոն դոլարի չափով տուգանք։ Դատավճռի հրապարակումը նշանակվել է դեկտեմբերի 16-ին:
Նշենք, որ Բայդենը մեղադրվում է 2016-2019 թվականներին 1,4 միլիոն դոլարի հարկեր չվճարելու մեջ։