Ռոնալդուն իր կարիերայում 900 գոլ է խփել

Ֆուտբոլիստը պատմության մեջ առաջինն է։

Պորտուգալայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խփել է իր կարիերայում 900-րդ գոլը։

Դա տեղի է ունեցել Խորվաթիայի հավաքականի հետ Ազգերի լիգայի շրջանակում ընթացող խաղում։

Կրիշտիանուն 131-րդ գոլը խփեց Պորտուգալիայի հավաքականի կազմում։

Նա ազգային հավաքականների շրջանում համաշխարհային ռեկորդակիրն է այդ ցուցանիշով։

Ռոնալդուն Եվրոպայի չեմպիոն է, ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հնգակի հաղթող։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print