Հայաստանը հոկտեմբերին Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին մասնակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Հիշեցնենք՝ գագաթնաժողովը անցկացվելու է հոկտեմբերի 22-24-ը՝ Կազանում։ Նշենք նաև, որ Կազանում քննարկվելու է նաև ԲՐԻԿՍԻՆ Ադրբեջանի անդամակցության հարցը։