Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Սեպտեմբերի 10-ին, 12-ի և 13-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 10-ին, 12-ի և 13-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 

Քամին արևմտյան է՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ  սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում սեպտեմբերի 9-ին և 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 10-ի և 13-ի կեսօրից հետո, 12-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ 

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print