Ստեղծվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կեղծ էջ. ՀԿԱԾ-ն զգուշացնում է

Զեղծարարների կողմից ստեղծվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կեղծ էջ՝ «Հարկադիր Կատարման ԾաՐայություն» ոչ իրական անվամբ։ Կեղծ օգտահաշվի միջոցով քաղաքացիներին ապակողմնորոշում են և ոչ հավաստի տեղեկություններ տրամադրում։

«Հորդորում ենք ուշադիր լինել նման էջերի հետ գրագրություն վարելուց, ձեռնպահ մնալ նշված էջերի հորդորով գումարներ փոխանցելուց կամ ձեր մասնակցությամբ կատարողական վարույթների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուց, հավաստիանալ, որ կապ եք հաստատել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական էջի հետ, որն ունի կապույտ տարբերանշան, որտեղ առկա են էջի մասին ամբողջական տեղեկատվություն, հետադարձ կապի գործող հեռախոսահամարներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print