Եվրոպայում մեծ թափ է հավաքում դպրոցներում հեռախոսներն արգելելու քաղաքականությունըդպ

Նոր ուսումնական տարին Բուդապեշտում սկսվել է բողոքի ցույցով։ Հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել Հունգարիայի մայրաքաղաքի ամենահեղինակավոր ավագ դպրոցներից մեկի տնօրենի՝պաշտոնից  ազատման դեմ, գրում է Euronews-ը։

Չաբա Մեսարոշը ստիպված է եղել հրաժարական տալ 24 տարվա աշխատանքից հետո՝ հրաժարվելով կատարել դպրոցներում սմարթֆոնների օգտագործման կառավարության արգելքը։

Եվրոպայում դպրոցներում հեռախոսներն արգելելու քաղաքականությունը մեծ թափ է հավաքում։

Նիդեռլանդներում տարրական դասարանների երեխաներին արգելված է սմարթֆոն տանել դպրոց, սակայն այս տարվա սկզբից այս միջոցը տարածվում է նաև միջնակարգ դպրոցի աշակերտների վրա։

Սմարթֆոնների արգելման փորձեր են անում նաև այլ երկրների կրթական հաստատությունները, ինչպիսիք են Ֆրանսիան և Դանիան: Բայց կան շատերը, ովքեր դեմ են նման սահմանափակումներին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print