Ապօրինի որսագողության դեպք Վայոց ձորում

Աշխատակիցների մարմնին ամրացված տեսախցիկով, արձանագրել են Գնիշիկ բնակավայրի տարածքում զենքերով շրջող և որս իրականացնող մի խումբ անձանց, որոնցից մեկի ձեռքում եղել է սպանված լոր:

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 3-ին, ապօրինի որսագողության դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ժամը 12։30-ի սահմաններում Վայրի բնության և մշակույթային արժեքների պահպանման հիմնադրամից հաղորդում է ստացվել,ՀՀ Ներքին գործերի նախարարության, ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որ օգոստոսի 24-ին աշխատակիցների մարմնին ամրացված տեսախցիկով, արձանագրել են Գնիշիկ բնակավայրի տարածքում զենքերով շրջող և որս իրականացնող մի խումբ անձանց, որոնցից մեկի ձեռքում եղել է սպանված լոր:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիմնադրամից հայտնել են նաև, որ իրենք բացահայտել են նշված անձանցից մեկի ինքնությունը, ով ՀՀ փաստաբանների պալատի անդամ՝ Տ-ը Գ․-ն:

Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print