Գորիսի քաղաքապետը կազատազրկվի 1 տարի 8 ամիս ժամկետով

Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու համար:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, մասնակի բավարարեց Պրոբացիայի ծառայության միջնորդությունը՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված պատիժն ազատազրկմամբ փոխարինելու վերաբերյալ։

Վճիռը կայացրել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ:

«Դատապարտյալ Առուշ Առուշանյանի նկատմամբ դատարանը 2022 թվականի մարտի 28-ի դատավճռով նշանակված պատիժը ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով զրկելը փոխարինեց 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման։ ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելու 3 օրը հաշվարկելով ազատագրական մեկ օրի դիմաց»,- նշեց նախագահողը։

Պրոբացիայի ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու համար:

Առուշանյանը մեղադրվում էր ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print