Հայաստանը կմիանա ֆինանսական հաշիվների վերաբերյալ ավտոմատ փոխանակման համակարգին

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրենսդրական փոփոխությունը պատգամավորների քննարկմանն է ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

Նախագծի ընդունմամբ՝ ՀՀ-ում  հաշվառված ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ համարվող ֆինանսական հաստատությունները, մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 10-ը ներառյալ, սահմանված կարգով հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print