Իրանում Ռուսաստանի ֆինանսավորմամբ խոշոր նավթատար կկառուցվի

Ռուսաստանը կֆինանսավորի Իրանում 948 կիլոմետր երկարությամբ նավթատարի շինարարությունը: Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիան՝ հղում անելով իրանական «Mehr» գործակալությանը:

Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է իրանական «Sina Energy Gostar Holding» ընկերության և ռուսական «Промсырьеимпорт»–ի միջև։

Ըստ հաղորդագրության Ռաֆսանջանից մինչև Մաշհադ ձգվող նավթամուղի հզորությունները թույլ կտան օրական 150 հազար բարել նավթ մղել։

Խոշոր ենթակառուցվածքների կառուցումը կտևի չորս տարի։ Նախագծի արժեքի մասին չի հաղորդվում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print