Մարզիչներ կան, որ մարդկանց դարձնում են հաշմանդամ. Գիլոյանը լուծում է առաջարկում

Հայաստանի մարզասրահներում աշխատում են մարզիչներ, որոնք իրավունք չունեն աշխատելու այնտեղ, քանի որ չունեն համապատասխան կրթություն։ Այս մասին այսօր ԱԺ–ում հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը։

«Նրանք չափազանց կարևոր աշխատանք են կատարում, ու կարելի է բազմաթիվ դեպքեր նշել, որ նրանք ոչ թե օգնում են մարդկանց, այլ ընդակառակը` վնասում են, հաշմանդամ են դարձնում մարդկանց»,– նշեց Գիլոյանը։

Ըստ փոխնախարարի` պետք է ամեն ինչ արվի, որպեսզի մարզիչների արտոնագիրի տրամադրման հարցն օրենքով լուծվի, հենց դրա համար էլ նա առաջարկում է փոփոխություներ և լրացումներ անել «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print