Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024թ. հունվար-հուլիսին կազմել է 20․42 մլրդ դոլար

2024թ. հունվար-հուլիսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 20․42 մլրդ դոլար, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 9․95 մլրդ դոլարով կամ 95%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 9․08 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 140.57%-ով կամ 5․3 մլրդ դոլարով։

Երկրորդը տեղում ԱՄԷ-ն է՝ 3․99 մլրդ դոլար, աճ՝ 630.37%։ Եռյակը եզրափակում է Չինաստանը՝ 1․64 մլրդ դոլար, աճ՝ 41.60%։

Չորրորդ հորիզոնականում Իրանն է՝ 388․8 մլն դոլար, անկում՝ 2.01%։ Հինգերորդ տեղում է Գերմանիան է՝ 271․5 մլն դոլար, անկում՝ 31.08%։ Վեցերորդը ԱՄՆ-ն է՝ 265․1 մլն դոլար, անկում՝ 41.01%։ Յոթերորդը Իտալիան է՝ 244․1 մլն դոլար, աճ՝ 1%։ Ութերորդ հորիզոնականում Վրաստանն է՝ 168․2 մլն դոլար, աճ՝ 13.05%։ Իններորդն Իրաքն է՝ 108․2 մլն դոլար, անկում՝ 0.50%։ Տասնյակը եզրափակում է Բելգիան՝ 105․6 մլն դոլար, աճ՝ 19.04%։

Ինչ վերաբերում է երկրների համախմբերին, ապա ԱՊՀ երկրների հետ առևտուրն աճել է 131.32%-ով և կազմել 9․32 մլրդ դոլար, որից ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունը կազմել է 9․24 մլրդ դոլար, աճ՝ 134.47%։

ԵՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն նվազել է 21.36%-ով և կազմել 1․27 մլրդ դոլար, իսկ այլ երկրների հետ առևտրի ծավալն աճել է 103.43%-ով և կազմել 2․91 մլրդ դոլար։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print