ԱՄՆ-ն $250 միլիոն կտրամադրի Հայաստանին

Նշվում է, որ ընդլայնված համաձայնագիրը կներառի այնպիսի առանցքային ոլորտներ, ինչպիսիք են՝ աղետների ռիսկի կառավարումը, կիբեռանվտանգությունը, պարենային եւ էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային համագործակցությունն ու առեւտուրը, ժողովրդավարական գործընթացները եւ տնտեսական ներառական զարգացումը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն ստորագրել են ՀՀ եւ ԱՄՆ միջեւ զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի փոփոխությունը:

ՀՀ կառավարությունից հայտնել են, որ արդյունքում ավելի քան կրկնապատկվում է ԱՄՆ ՄԶԳ-ի համաձայնագրի շրջանակում տրամադրվող գումարի շեմը՝ $120 միլիոնից դառնալով $250 միլիոն, ինչպես նաեւ ընդլայնվում են համատեղ ծրագրերի ոլորտները:

Նշվում է, որ ընդլայնված համաձայնագիրը կներառի այնպիսի առանցքային ոլորտներ, ինչպիսիք են՝ աղետների ռիսկի կառավարումը, կիբեռանվտանգությունը, պարենային եւ էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային համագործակցությունն ու առեւտուրը, ժողովրդավարական գործընթացները եւ տնտեսական ներառական զարգացումը:

«Հայաստանի համար կարեւորը ոչ միայն ֆինանսական աջակցությունն է, այլեւ մեր համատեղ ծրագրերի արդյունքում խթանվող ժողովրդավարական արժեքները, ստեղծարար գաղափարներն ու զարգացած գործարար մշակույթը: Վերջիններիս ներդրումը մեր երկրում թույլ է տալիս իրականացնել հիմնարար բարեփոխումներ եւ բարձրացնել քաղաքացիների կյանքի որակը»,- նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Այս փոփոխությունը ցույց է տալիս մեր հանձնառությունը Հայաստանի հետ մեր գործընկերությանը: Մեծացնելով մեր աջակցության ծավալը եւ ընդլայնելով մեր ծրագրերը՝ մենք օգնում ենք Հայաստանին զարգանալ եւ հաջողության հասնել: Մեր աշխատանքը Հայաստանի կառավարության եւ նախարարությունների հետ վճռորոշ դերակատարություն ունի մեր ընդհանուր նպատակներին հասնելու գործում», – ասել է Ջոն Ալելոն:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print