Իրանի նախագահը պաշտոնական այցով Իրաքում է

Սեպտեմբերի 12-ին Փեզեշքիանը կայցելի շիաների սուրբ քաղաքներ՝ Նաջաֆ և Քերբալա, որից հետո՝ հարավային Իրաքի Բասրա և Իրաքյան Քրդստանի ինքնավար շրջանի մայրաքաղաք Էրբիլ:

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հուլիսի վերջին պաշտոնը ստանձնելուց հետո առաջին արտասահմանյան այցով ժամանել է Բաղդադ: Իրանի պետության ղեկավարին օդանավակայանում ընդունել է Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա ալ Սուդանին։ Մայրաքաղաքում գտնվելու ընթացքում Փեզեշքիանը կհանդիպի Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդի, խորհրդարանի փոխնախագահ Մոհսեն ալ Մանդալավիի և Գերագույն դատարանի գլխավոր դատավոր Ֆաիկ Զիդանի հետ։

Այդ հանդիպումներից հետո նա կմեկնի Իրանի դեսպանատուն, որտեղ կհանդիպի գործարար համայնքի և Իրաքում բնակվող իրանցիների հետ։ Երեկոյան նախատեսված է ընթրիք Իրաքի խորհրդարանի հիմնական քաղաքական դաշինքների ներկայացուցիչների հետ։

Սեպտեմբերի 12-ին Փեզեշքիանը կայցելի շիաների սուրբ քաղաքներ՝ Նաջաֆ և Քերբալա, որից հետո՝ հարավային Իրաքի Բասրա և Իրաքյան Քրդստանի ինքնավար շրջանի մայրաքաղաք Էրբիլ:

Տեղական մամուլը հայտնում է, որ Իրանի նախագահի Իրաք կատարած այցի ընթացքում կստորագրվի 10-15 համաձայնագիր՝ հիմնականում տնտեսության, կրթության, մշակույթի ոլորտներում։ Իրանի նախագահի պատվիրակության կազմում են արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Աբբաս Արաղչին և Ազիզ Նասիր Զադեն, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print