Դրեզդենում մասամբ փլուզվել է Էլբայի վրայի կամուրջը (լուսանկարներ)

Վթարի հետևանքով վնասվել է ջերմամատակարարման երկու խոշոր գիծ, ինչը բացասաբար է ազդել ամբողջ քաղաքի ջեռուցման վիճակի վրա։

Գերմանիայի Սաքսոնիա դաշնային երկրամասի վարչական կենտրոն Դրեզդենում սեպտեմբերի 11-ի գիշերը Կարոլա կամրջի մի մեծ հատված փլուզվել է: Էլբա գետի մեջ է ընկել կամրջի՝ հարյուր մետր երկարությամբ հատվածը, որի երկայնքով տրամվայի գծեր են անցել։

Տեղական թերթերը, հղում անելով փրկարար ծառայություններին, հայտնել են, որ կամրջի մասնակի փլուզումը տեղի է ունեցել գիշերը՝ մոտ ժամը երեքին, դեռևս չպարզված պատճառներով։

Վթարի հետևանքով վնասվել է ջերմամատակարարման երկու խոշոր գիծ, ինչը բացասաբար է ազդել ամբողջ քաղաքի ջեռուցման վիճակի վրա։ Փրկարար ծառայությունների տվյալներով՝ խափանվել է Դրեզդենի ջեռուցման ամբողջ համակարգը, իսկ տաք ջրի հոսքերն ամբողջությամբ հեղեղել են ափի մի մասը։

Կամրջի փլուզման հետևանքով ոչ ոք չի տուժել։ Կարոլա կամրջի բոլոր մուտքերն առայժմ փակ են։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print