Հարևաններից որևէ մեկի հետ մեր հարաբերությունների ամրապնդումը չի նշանակում հակադրվել մեկ այլ հարևանի հետ։ Aravot.am-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին։
Քանանին նշել է, որ Իրանը հարգում է երկրների տարածքային ամբողջականությունը և հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օգտին։
«Մեր սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և բոլոր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման վրա։ Մեր հարևաններից որևէ մեկի հետ մեր հարաբերությունների ամրապնդումը չի նշանակում հակադրվել մեկ այլ հարևանի»,- ասել է նա: