Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Պատվիրատուին առաջարկը ներկայացնել թղթային տարբերակով, փակ ծրարով։
Վարձակալությամբ է տրվում Կապանի Շահումյան 32 հասցեում գտնվող «Էլեգանտ» ռեստորան-սրճարանը։
Ընդհանուր մակերեսը 310 քմ է, շինության հիմնապատերը երկաթբետոնե, դիմային հատվածը՝ ապակեպատ կարկաս։ Առկա է շահագործման համար անհրաժեշտ գույքը և սարքավորումները։
Այլ պայմաններ՝
- Գույքը վարձակալությամբ էտրվում նվազագույնը 5 տարի ժամկետով, ժամկետից շուտ վերադարձնելու դեպքում կկիրառվեն պայմանագրով նախատեսված տույժ-տուգանքներ։
- Վարձակալի աշխատելաոճը չպետք է վնասի ռեստորանի բարի համբավին և հեղինակությանը։
- Վարձակալը վարձատուին պետք է ներկայացնի ներդրումային և զարգացման ծրագիր
- Վարձակալը պայմանագրի ողջ ընթացքում չի կարող գույքերը փոխանցել երրորդ անձի տնօրինման կամ տրամադրել վերավարձակալությամբ:
Գույքի վիճակին կարող եք ծանոթանալ նախապես զանգահարելով 094 44 24 14 հեռախոսահամարով։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Պատվիրատուին առաջարկը ներկայացնել թղթային տարբերակով, փակ ծրարով։
Նախապատվությունը տրվելու է առավել արժանահավատ ներդրումային ծրագիր ներկայացրած հայտատուին։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2024 թվականի սեպտեմբերի 30։