Ռոնալդուի հետեւորդների թիվը սոցիալական ցանցերում գերազանցել է 1 միլիարդը

Պորտուգալիայի հավաքականի եւ սաուդյան «Ալ Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում ունի 1 միլիարդից ավելի հետեւորդ։

«Մենք կերտեցինք պատմություն՝ 1 միլիարդ հետեւորդ։ Սա ավելին է, քան թիվ։ Սա խաղի նկատմամբ մեր ընդհանուր կրքի, դրայվի եւ սիրո հաստատումն է։

Մադեյրայի փողոցներից մինչեւ աշխարհի ամենամեծ մրցասպարեզներ ես միշտ խաղացել եմ իմ ընտանիքի եւ երկրպագուների համար։ Հիմա մենք միասին 1 միլիարդ ենք։

Շնորհակալություն ինձ հավատալու եւ աջակցելու համար։ Լավագույնը դեռ առջեւում է։ Մենք կհաղթենք միասին եւ կկերտենք պատմություն»,- գրել է Ռոնալդուն սոցիալական ցանցերում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print