8 ամսում «կարմիր գծերի» համար վճարվել է այնքան, որքան 2022-ի և 2023-ի ողջ ընթացքում

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ավտոկայանատեղիների վարձավճարների նոր համակարգն ու դրույքաչափերը, ըստ որի Ա գոտու համար մեկ տարվա համար վարձավճարը կազմում է 160 000 դրամ, իսկ Բ գոտու մեկ տարվա վարձավճարը 24 000 դրամ։

Հունվարի 1-ից մինչ օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում Երևանում Ա գոտու համար նախատեսված ավտոկայանատեղի համար վճարված գումարը կազմել է 1 մլրդ 145 մլն 432,7 հազար դրամ գումար, իսկ Բ գոտու համար՝ 393 մլն 823, 4 հազար սրամ։ Այս մասին «Փաստինֆոյի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Երևանի քաղաքապետարանից։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ են մտել ավտոկայանատեղիների վարձավճարների նոր համակարգն ու դրույքաչափերը, ըստ որի Ա գոտու համար մեկ տարվա համար վարձավճարը կազմում է 160 000 դրամ, իսկ Բ գոտու մեկ տարվա վարձավճարը 24 000 դրամ։

Քաղաքապետարանից նաև հայտնել են, որ Ա գոտու համար նախատեսված ավտոկայանատեղիների վճարի տարեկան դրույքաչափին՝ համապատասխան վճարվել է շուրջ 545 մլն, իսկ Բ գոտու համար տարեկան դրույքաչափին համապատասխան վճարվել է շուրջ 102 մլն դրամ։

Ստացվում է, որ Ա գոտու համար տարեկան 160 000 դրամ միանվագ վճարել են ավելի քան 3 406 քաղաքացի, իսկ Բ գոտու համար՝ 4 250 քաղաքացի։

Նշենք, որ 2022-ին «կարմիր գծերի» վճարներից քաղաքային բյուջե էր մտել 680 մլն դրամ, իսկ 2023–ին` 960 մլն դրամ, իսկ այս տարի արդեն 1,5 մլրդ։

Հատկանշական է, որ վարձավճարների բարձրացումը քաղաքապետարանը պատճառաբանել էր նաեւ մայրաքաղաքի փոքր կենտրոնի երթեւեկությունը բեռնաթափելու համար, սակայն խցանումները շարունակում են խեղդել քաղաքը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print