Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ Су-30 կործանիչների արդիականացման համար

Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար ռուսական Су-30 իր կործանիչները: Սու-30-ի արդիականացումը, որին ակնկալում է Հայաստանը, ներառում է ավիոնիկա, էլեկտրոնային պատերազմի սարքավորումներ և զենք, գրում է Hindustan Times-ը:

«Մենք դիտարկում ենք մեր Су-30-ների արդիականացումը Hindustan Aeronautics Limited-ի (HAL) օգնությամբ, քանի որ այն ոլորտում մեծ փորձ ունի»,- լրատվամիջոցին ասել է Հայաստանի ռազմաօդային ուժերի վարչության պետ, գնդապետ Հովհաննես Վարդանյանը:

Սեպտեմբերի 13-ին Հնդկաստանի Ջոդհփուրի ավիաբազայում ավարտվել են Tarang Shakti 2024 օդային մարտական ​​զորավարժությունները:

Վարդանյանն ասել է, որ ինքը պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ քննարկել է հնարավոր համագործակցության ոլորտները Ջոդհփուրի ավիաբազայում կազմակերպված International Defense Aviation Exposure 2024-ում, ինչպես նաև զորավարժություններին, որոնց նպատակն է ցուցադրել Հնդկաստանի հմտությունը պաշտպանական արտադրության ոլորտում 28 համաշխարհային օդուժի բարձրաստիճան պաշտոնյաներին:

Հնդկաստանի բարձրաստիճան պաշտոնյան հաստատել է Հայաստանի հետաքրքրությունը Су-30-ի արդիականացման հարցում HAL-ի կողմից։

«Դրա շուրջ ինչ-որ խոսակցություն է տեղի ունենում, բայց դա սկզբնական փուլում է: Հայաստանի կողմից շահագործվող Су-30 տարբերակը տարբերվում է IAF ծառայության Su-30MKI-ներից։ Այսպիսով, այդ ասպեկտը պետք է հաշվի առնել այդ տարածաշրջանում բարդ դինամիկայի հետ մեկտեղ, ներառյալ Հնդկաստանի երկարամյա և վստահելի պաշտպանական գործընկեր Ռուսաստանը, որը մերձենում է Ադրբեջանի հետ Ուկրաինայի հետ պատերազմի սկսվելուց հետո», – ասել է հնդիկ պաշտոնյան՝ խնդրելով չհրապարակել իր անունը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print