Սեպտեմբերի 14-ին, ժամը 20.30-ին, «Կիա Ռիո» մակնիշի մեքենան Նավուր-Թթուջուր ճանապարհի 34-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորակը:
Վարորդը՝ 47-ամյա Արթուր Թ.-ն, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել երկու ուղևորները:
Կատարվում է նախաքննություն: