Լարսը փակ կլինի

Դեպի «Վերին Լարս» անցակետ երթևեկելու համար Վրաստանում սահմանափակումներ են մտցվում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը։

Նշվում է, որ սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը` ժամը 06։00-09։00–ն, արգելվելու է տարբեր տրանսպորտային միջոցների տեղաշարժը «Կազբեկ» անցակետով։

Պատճառը մաքսակետի վերականգնման և արդիականացման աշխատանքներն են, մնացած ժամերին անցումը կիրականացվի սովորական ռեժիմով։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print