Գերմանիան այս ձմռանը Ուկրաինային կտրամադրի լրացուցիչ 100 մլն եվրոյի օգնություն։ Այս մասին հայտնել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը, տեղեկացրել է Reuters-ը։
Բերբոքն այս հայտարարությունն արել է Մոլդովա կատարած այցի ժամանակ։
Ռուսաստանը նորից նախատեսում է «ձմեռային պատերազմ՝ Ուկրաինայում մարդկանց կյանքը առավելագույն չափով սարսափելի դարձնելու համար», ասել է Բերբոքը Քիշնեւում, նախարարական համաժողովից առաջ։