«Temu»-ից տվյալների արտահոսք է եղել․ խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը

«Temu» առցանց առևտրի խանութից օգտվողներին խորհուրդ է տրվում փոխել գաղտնաբառը` անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին հայտարարություն է տարածել Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։

Գործակալությունը հրապարակել է «CyberHub»-ի անվտանգության ինժեներ Լևոն Իսաջանյանի ֆեյսբուքյան գրառումը, որում նա ահազանգում է` «Temu» հարթակից 87 մլն հաճախորդի տվյալների արտահոսք է եղել (UserId, Username, e-mail, address, IP address, Gender, Phone Number, DOB), այդ թվում` ՀՀ-ից։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print